ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ օտարերկրացի շրջանավարտները՝ նոր կյանքի շեմին

Երեկ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ օտարերկրացի ուսանողների ավարտական հանդիսությունը:
ԵՊԲՀ-ի ավարտական դիպլոմ էին ստանում Իրանի Իսլամական Հանրապետությունից, Հնդկաստանի Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Սիրիայի Արաբական Հանրապետությունից, Վրաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Ղազախստանի Հանրապետությունից, Լիբանանի Հանրապետությունից, Իրաքի Դաշնակցային Հանրապետությունից, Նամիբիայից, Ղազախստանի Հանրապետությունից և Կանադայից 97 շրջանավարտ:
Միջոցառմանը հրավիրված էին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սուրեշ Բաբուն, Հնդկաստանի դեսպանության առաջին քարտուղար պարոն Մոհինդեր Կոշիկը, Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մոհամմադ Ռեյիսին, Իրանի դեսպանության հյուպատոսական բաժնի վարիչ պարոն Հոսեյն Մանուչեհրին, Սիրիայի դեսպանության կուլտուրայի գծով հյուպատոս տիկին Ռանա Խայատը, Ռուսաստանի դեսպանության խորհրդական պարոն Օլեգ Շապավալովը, դեսպանատների ներկայացուցիչներ:
Շրջանավարտներին և հյուրերին ողջունեց և հանդիսավոր օրվա կապակցությամբ շնորհավորեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Սիրելի շրջանավարտներ, ծնողներ, դեսպաններ, հյուրեր, սրտանց ողջունում և շնորհավորում եմ ձեզ՝ այս կարևոր և հանդիսավոր օրվա կապակցությամբ: Ուզում եմ նշել, որ մեր բուհում մի ողջ անձնակազմ է աշխատում հատուկ արտասահմանցի ուսանողների համար՝ դասախոսներ, պրոֆեսորներ, կլինիկաների աշխատակիցներ, և նրանց ևս այսօր շնորհավորում եմ և ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բարդ ու պատասխանատու աշխատանքի համար, որ նրանք են իրականացնում: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել և շնորհավորել նաև դեսպաններին, դեսպանատների աշխատակիցներին: Մեր ուսանողների ծնողները մեծ և կարևոր քայլ են կատարում՝ ուղարկելով իրենց երեխաներին այլ երկրում սովորելու, և հենց այստեղ է կարևորվում դեսպանատների աշխատանքը, քանի որ ուսման այդ տարիների ընթացքում նրանք են հանդիսանում կապող օղակը ուսանողների և նրանց ծնողների միջև: Եվ այսօր, շնորհավորելով մեր շրջանավարտներին, ուզում եմ ընդգծել նրանց կատարած քայլի կարևորությունը, քանի որ նրանք ընտրել են մասնագիտություն ողջ կյանքի համար: Մաղթում եմ ձեզ բազմաթիվ հաջողություններ ձեր ընտրած մասնագիտության մեջ և հուսով եմ, որ ձեզանից շատերը կշարունակեն իրենց հետբուհական կրթությունը և մասնագիտացումը մեր համալսարանում: Իսկ մենք շատ ուրախ կլինենք շարունակելու նման համագործակցությունը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և շնորհակալություն հայտնում»:
Շրջանավարտներին շնորհավորեց նաև ԵՊԲՀ օտարերկրացիների ուսուցման ֆակուլտետի դեկան Աննա Սարգսյանը: Նա սլայդով ներկայացրեց այն դժվար ուղին, որ անցել են ուսանողները՝ այս հանդիսավոր օրվան հասնելու և ԵՊԲՀ շրջանավարտ դառնալու համար: Ներկայացրեց նաև այն ուսանողներին, ովքեր պետական ավարտական ատեստավորման բանավոր քննության ընթացքում լավ արդյունքներ են ցուցաբերել՝ Ռաուլ Սեթի (Հնդկաստանի Հանրապետություն), Վարդան-Տիգրան Աբրահամյան (Կանադա), Սերժ Սամբուլ (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Ղեհ Սալեհմին (Իրանի Իսլամական Հանրապետություն), Մելքոն Արպաճյան (Լիբանանի Հանրապետություն), Մելինե Բաղդասարյան (Ռուսաստանի Դաշնություն): «Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել ձեզ և մաղթել բազմաթիվ հաջողություններ ձեր մասնագիտության մեջ և հետագա կյանքում: Այժմ հասել է այսօրվա ամենակարևոր և հանդիսավոր պահը, երբ դուք կարտասանեք Հիպոկրատի երդումը», - ասաց դոցենտ Աննա Սարգսյանը: Այնուհետև հայ բժշկապետի երդումը հայերեն կարդալու համար բեմ հրավիրվեց հնդիկ շրջանավարտ Ռաուլ Սեթին:
Երդման արարողությունից հետո շրջանավարտներին շնորհավորեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մոհամմադ Ռեյիսին. «Սիրելի շրջանավարտներ, անչափ ուրախ եմ, որ այսօր ձեր կողքին եմ և մասնակցում եմ այս միջոցառմանը, որն իսկապես վեհաշուք է: Կարծում եմ, որ մարդկության քաղաքակրթության և երջանկության գաղտնիքը գիտության մեջ է, և Աստված տվել է մարդուն գիտելիք ստանալու շնորհը, իսկ խավարամտությունն ու տգիտությունն ամենամեծ դժբախտությունն են: Ձեռք բերելով գիտելիքներ՝ դուք գտնվում եք մարդկությանը ծառայելու ճանապարհին, և դա է ձեր ընտրած մասնագիտության առաքելությունը: Ուզում եմ շնորհավորել ձեզ, մաղթել մասնագիտական հաջողություններ, նաև շնորհակալություն հայտնել պրոֆեսոր Նարիմանյանին և իր գործընկերներին՝ ներդրած ջանքերի համար»:
Շրջանավարտներին շնորհավորեց նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սուրեշ Բաբուն. «Ինձ համար մեծ հաճույք է ներկա գտնվել այստեղ, քանի որ այսօր շատ կարևոր և հանդիսավոր օր է բոլորիս համար: Այսօր մեր շրջանավարտները ստանում են իրենց հետագա կյանքի անձնագիրը: Բժշկական կրթության 6 տարիները Երևանի պետական բժշկական համալսարանում ունեն երկար պատմություն, և այսօր արդեն դուք արհեստավարժ ու գիտակ մասնագետներ եք: Շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ և մաղթում ամենալավն ու բարին»:
Երդման արարողությունից հետո շրջանավարտներ Էմմանուել Բաղդասարյանը (ընդհանուր բժշկության ֆակուլտետ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Մելինե Բաղդասարյանը (ստոմատոլագիական ֆակուլտետ, Ռուսաստանի Դաշնություն), Սերժ Սամբուլը (դեղագիտական ֆակուլտետ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Մերիֆար Չարխանդին (ստոմատոլոգիական ֆակուլտետ, Իրանի Իսլամական Հանրապետություն) և Ռոհիդ Չոդեն (ընդհանուր բժշկության ֆակուլտետ, Հնդկաստանի Հանրապետություն) ելույթ ունեցան և շնորհակալություն հայտնեցին իրենց ծնողներին, ԵՊԲՀ ղեկավարությանը և պրոֆեսորադասախոսական կազմին՝ այս տարիների ընթացքում իրենց հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և ստացած գիտելիքների համար: Դահլիճը մեծ ոգևորությամբ ընդունեց հատկապես հնդիկ շրջանավարտ Ռոհիդ Չոդեի ելույթը, ով հայերեն արտասանեց Համո Սահյանի «Ախր ես ինչպե՜ս» բանաստեղծությունը:
Միջոցառումն անցավ ջերմ և հուզառատ մթնոլորտում:
|
Կարդացեք նաև

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...


Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...


Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...


Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...


«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...


Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն